18:54
Լավատեսների սիրտն ավելի առողջ է

Հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսորեն տրամադրված տարեց մարդկանց մոտ սրտային անբավարարության առաջացման վտանգն ավելի ցածր է:

Միչիգանի եւ Հարվարդի համալսարանների գիտնականները հետեւել են 50 տարեկանին մոտ 6800 մարդկանց 4 տարիների ընթացքում եւ հայտնաբերել, որ լավատես մարդիկ 73%-ով ավելի քիչ են ենթակա եղել սրտային հիվանդությունների, քան վատատեսները:

Ինչպես հաղորդում է Newmax Health-ը՝ Medical Xpress կայքին հղումով, հետազոտության արդյունքները կարող են բերել բժշկական ոլորտում նոր մարտավարության՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու եւ հետաձգելու նպատակով, ասում է առաջատար հետազոտող Էրիկ Կիմը՝ Միչիգանի համալսարանի հոգեբանության ամբիոնից:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 268 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 11.04.2014/18:54
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն