14:56
Լեմպարդ.«Չգիտեմ՝ կմնամ «Չելսիում», թե՝ ոչ»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ «Չելսիից»:

«Չգիտեմ՝ կխաղամ հաջորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում, թե՝ ոչ: Ցանկանում եմ դեռ խաղալ 2 կամ 3 տարի, բայց լավ կլինի դադարել այն ժամանակ, երբ ես արդեն օգուտ չբերեմ իմ թիմին: Եթե ինձ ասեմ, որ պետք է հեռանամ, ապա ոչ մի խնդիր չի լինի: Երիտասարդ չեն մնում: Ես սկսեցի զգալ դա, երբ դարձա 30 տարեկան: Այստեղ շատ տարիներ եմ անցկացրել ու հիմա ցանկանում եմ առաջ գնալ»,- ասաց Լեմպարդը:

Հիշեցնեմ, որ ֆուտբոլիստի ու ակումբի հետ պայմանագիրը ավարտվում է արդեն հաջորդ ամիս, բայց դեռ նոր պայմանագիր կնքելու մասին նորություններ չկան:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 347 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 31.05.2014/14:56
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն