
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() «Խաղ իմ կանոններով» ֆիլմն արդեն ցուցադրվում է էկրաններին: Ֆիլմի հերոսուհիներից մեկին՝ Անիին, մարմնավորող Լիա Զախարյանը՝ խոսելով այս ֆիլմի մասին, ասաց, որ շատ ուրախ է այստեղ նկարահանվելու համար և մեծ հաճույքով կրկին կաշխատի ստեղծագործական ու դերասանական կազմի հետ: «Հիմա, երբ նայում եմ ֆիլմը, ինձ մոտ տպավորություն է, որ մյուս
հերոսների, փոքր, չարաճճի, սիրահարված քույրիկն եմ,- ասաց Լիան և նշեց
կերպարի հետ ընդհանրությունները,- Ես էլ եմ բնավորությամբ ակտիվ,
արկածախնդիր, ռոմանտիկ մտքեր ունեմ, ուղղակի այդ չափից դուրս միամտությունը
չունեմ ու իրական կյանքում չեմ զգացել այն անկեղծ սերը, որը խաղում եմ
ֆիլմում»: Լիայի խոսքով՝ երբևէ չի ստել հանուն սիրելիի, ոչ էլ իրական կյանքում սիրո համար լացել է հերսոսուհու պես, փորձել ամեն գնով պահել սիրելիին. «Հուսամ՝ կզգամ, կապ չունի նա կլինի Հայաստանից, թե՝ Իտալիայից եկած ինչ-որ մեկը»: Ըստ Լիայի՝ իր հերոսուհին միայն ֆիլմի սկզբում էր զուտ ամուսնանալու նպատակ հետապնդում, մեկ-երկու օր անցկացնելով Իտալիայից ժամանած թեկնածուի հետ, նա իսկապես սկսում է սիրել այդ տղային: Սա առաջին ֆիլմն էր, որում նկարահանվել է Լիան: «Սերիալում հնարավոր է
առաջին տասը սերիայում դեռ չլինես կերպարիդ մեջ, հետո արդեն սկսես նոր
երանգներով մատուցել կերպարդ: Ֆիլմում ժամանակը սուղ է, պետք է կարողանաս 2
ժամում ճիշտ ներկայացնել հերոսիդ: Բնականաբար, մինչ նկարահանումներ սկսելը
փորձել ենք մտնել կերպարի մեջ, խաղացել ենք, «չիտկա» ենք արել, որպեսզի
ստանանք այն, ինչ պետք է,- խոսելով սերիալի և ֆիլմի տարբերությունների
մասին՝ ասաց Լիան և հավելեց, որ իրեն դուր է եկել ֆիլմի վերջնական
տարբերակը: -Թեթև, դրական, հումորային ֆիլմ է: Կա և՛ հումոր, և՛ սեր, և՛
դաստեարակչական բնույթ այն առումով, որ պետք չէ խաղալ սիրո հետ»: Լիայի փոխանցմամբ՝ Աբել Աբելյանի հետ կներկայանա Սունդուկյան թատրոնում ապրիլին կամ մայիսին կայանալիք ներկայացման շրջանակներում՝ որպես դպրոց-ստուդիայի լավագույն սաներից մեկը, բացի այդ, կխաղա նաև կարճամետրաժ մի ֆիլմում. «Կփորձեմ նոր կերպարով ներկայանալ հանրությանը, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կարող եմ ոչ միայն կատակերգական, աշխույժ կերպարներ մարմնավորել»: Այս պահին Լիան մշտական աշխատանք չունի, քանի որ սերիալներ քիչ են նկարահանվում. «Այժմ մեզ մոտ սերիալների պակաս կա: Այն հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում էի, դեռ չի նկարահանում նոր սերիալ, կաշխատեմ գեղարվեստական ֆիլմերում, իսկ սերիալում կնկարահանվեմ՝ հարմար առաջարկ ստանալու դեպքում»:
(Մանուել), ArmLur.ru | |
|