20:17
Լոնդոնը միլիարդատերերի սիրելի քաղաք է ճանաչվել

Ժամանակակից միլիարդատերերի շրջանում տարածված հիմնական միտումներից է Լոնդոնում սեփականություն ձեռք բերելը:

Ինչպես հայտնում է Euromag-ը` Beauchamp Estates and Dataloft հեղինակավոր անշարժ գույքի գործակալության վիճակագրական տվյալների համաձայն` Լոնդոնում առանձնատների գինն սկսվում է 22.3 մլն ֆունտ ստերլինգից (26.5 մլն եվրո):

The Guardian-ի փոխանցմամբ` յուրաքանչյուր միջին վիճակագրական միլիարդատեր ամուսնացած է և ունի երկու երեխա: Հայտնի է դարձել նաև, որ աշխարհում բնակվող 2170 միլիարդատերերի 60 տոկոսն ինքն է «կուտակել իր հարստությունը», և միայն 20 տոկոսն է ժառանգել հարստությունը: Մնացած մասը հարստացել է այդ երկու եղանակների համադրության միջոցով:
Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 276 | | -Ավելացվել է՝ 05.04.2014/20:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն