08:50
Լուիզա Ղամբարյանի դստեր նվերը Մայրության օրվա առթիվ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ առաջինը շնորհավորել է դուստրը, ով իր նվերը մայրիկին մատուցել է նախապես:) «Երկու օր առաջ աղջիկս մոտեցավ ինձ, ասաց՝ հազար անգամ կներես, շատ կներես, մամա, ասացի՝ ի՞նչ է եղել, ինձ թվաց ինչ-որ վատ բան է արել, ասաց՝ չեմ դիմանում, պետք է հիմա տամ նվերդ, և տվեց իր պատրաստած բացիկը, որում գրված էր իր հորինած բանաստեղծությունը՝

Ով է սիրում երկիրը իր,

Ով է սիրում քաղաքը իր,

Ով է սիրում դստերը իր

Իմ մայրիկը, լավ մայրիկը,

Իմ անուշիկ, լավ մայրիկը»,- ESem.am-ին պատմեց Լուիզան՝ նշելով, որ դուստրն առաջին անգամ էր իրեն նվեր մատուցում բանաստեղծության տեսքով: «Զգացողություններս անբացատրելի էին: Տոնի խորհուրդն առաջին հերթին հենց մայրությունն է: Երբ քեզ զարմացնում է զավակդ, դա ամենակարևորն է և օրվա ամենագեղեցիկ նվերը»,-ընդգծեց դերասանուհին և նշեց, որ մայրանալուց հետո տոնի իր ընկալումը չի փոխվել, քանի որ մայրությունը չեն զգում տոնով:  Նա կանանց տոնը համարում է Մարտի 8-ը, ինչը կապում է մանկական հիշողությունների հետ: 

Լուիզան ամուսնու կողմից դեռ շնորհավորանք ու նվեր չի ստացել, թեև սովորաբար ստանում է: Այնուամենայնիվ, նա նշեց, որ հատուկ ինչ-որ անակնկալի չի սպասում. «Ըստ իս՝ այսօր անպայման ինչ-որ նվեր մատուցելու մեջ մի քիչ ձևական բան կա: Մեկ այլ օր մատուցված նվերը կարող է շատ ավելի հաճելի լինել: Պատահական օր ցուցաբերված լավ վերաբերմունքն ինձ համար շատ ավելի կարևոր է:  Գուցե դա հաշվի առնելով ինչ-որ բան չի արել. նա գիտի, որ ես առանձնապես տեղ չեմ տալիս այդ պարտավորվածություններին»: 

Դերասանուհին ասաց, որ ինչպես յուրաքանչյուր կին, ինքն էլ ունի կրկին մայրանալու ցանկություն. «Ամեն կին ունի այդ ցանկությունը: Իսկ ես ինձ  դասում եմ մտքով և մարմնով առողջ կանանց շարքին: Թե երբ դա կլինի, Աստծո կամքն է»:

 

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 546 | | -Ավելացվել է՝ 08.04.2014/08:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն