08:38
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին տեղափոխել են հիվանդանոց

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին  մայիսի 29-ին, տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի պաշտպան Երեմ Սարգսյանը:

 

«Դավիթ Խաչատրյանին այսօր Վանաձորից տեղափոխել էին Իջեւան, որպեսզի վաղը մասնակցի դատական նիստին, սակայն վիճակը կտրուկ վատացել է, տեղափոխել են քաղաքային հիվանդանոց»,- ասաց նա:

Վաղվա նիստին պաշտպանական ճառով հանդես է գալու ամբաստանյալի փաստաբանը:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից ուղիղ 17 օր կարել էր բերանը՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով մեղադրողի՝ 18 տարվա ազատազրկման պահանջին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 349 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 30.05.2014/08:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն