
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Մայիսի 8-ին դատական նիստի ժամանակ, երբ մեղադրող Արթուր Զաքարյանը Դավիթ Խաչատրյանի համար 18 տարվա ազատազրկում պահանջեց, ինքը որոշեց հացադուլ հայտարարել, որից հետո էլ անմիջապես որոշել է բերանը կարել, սակայն այդ մասին ես միայն այսօր եմ իմացել հարազատներից»,- ասաց փաստաբանը: ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատարանից վերադառնալուն պես կարել է բերանը: «Դեռ բերանը քանդած չէ, համապատասխան աշխատանքներ են տարվում, որպեսզի հրաժարվի դրանից եւ թույլ տա արձակել կարերը»,- հայտնեցին մամուլի ծառայությունից: Նշենք, որ վաղը լրանում է զինծառայողի մահվան մեկ տարին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:
Մանվել٠Արշակյան, ArmLur.ru | |
|