09:23
Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մեքսիակայում 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Մարտի 31-ին գրողին հիվանդանոց էին տեղափոխել` թոքերի բորբոքման պատճառով: Դուրս գրման ժամանակ հիվանդանոցի ներկայացուցիչը նշել էր, որ Մարկեսը նախկինի պես իրեն վատ էր զգում՝ բացատրելով դա գրողի տարիքով:

Առաւարկում ենք ընթերցել հատավածներ Մարկեսի ստեղծագործություններից.

«Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր:

Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում: Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես:

Տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես նրան զգում:

Պետք է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռևս գոյություն ունի ինչ-որ տեղ քո ներսում: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին փայլ ձեռք կբերեն: Եթե մենք կորստի չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի ընդհատվի նաև մեր կապը կյանքի հետ:

Աշխարհում չկա ավելի դժվար բան, քան կյանքը: Կյանքը սոսկ գոյատևելու երջանիկ հնարավորությունների երկարատև շղթա է»:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 276 | Աղբյուր՝ Esem.am | -Ավելացվել է՝ 19.04.2014/09:23
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն