12:36
Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը

 

«Նաիրի» բժշկական կենտրոնում Ժամը 00:10-ին 65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։

Ինչպես «24jam.am»–ին  հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։ Դեռևս մահվան այլ պատճառ հայտնի չէ։ Գործարարն ընդամենը վաթսունհինգ տարեկան էր։

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 394 | Աղբյուր՝ 24jam.am | -Ավելացվել է՝ 20.04.2014/12:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն