
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանն այսօր՝ մայիսի 20-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Խոջոյանը: «Առավոտյան ասաց՝ լավ եմ, բայց հետո տեսանք, որ մահացել ա, հիմա թե ինչից ա եղել, չեմ կարա ասեմ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում իրան սալյարկա են ներարկել: Հիմա էլ Բերդի բժիշկները հրաժարվում են հերձում կատարեն, ասում են՝ պիտի Երեւանից հատուկ քննիչներ գան ու դին տանեն Երեւան»,- ասաց նա: Նշենք, որ Մամիկոն Խոջոյանին հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 3-ին, որտեղ նա բուժվել է շուրջ մեկ ամիս: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։ Մանվել٠Արշակյան, ArmLur.ru | |
|