21:42
Մահացել է Տիտո Վիլանովան

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը: Նա 45 տարեկան էր:

Ապրիլի 24-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով Վիլանովան շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Նա ստամոքսի վիրահատության էր ենթարկվել։ 

Վիլանովան 2013 թվականի հուլիսի 21-ին առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել։ Ամիսներ առաջ 44-ամյա մասնագետը ենթարկվել էր հարականջային թքագեղձի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության, ինչից հետո երկու ամիս բուժվել եւ վերականգնողական կուրս էր անցել Նյու Յորքում։

Online-news.do.am-ը իր խորին ցավակցություններ է հայտնում Տիտոյի ընտանիքին ու մտերիներին:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 411 | Աղբյուր՝ sport.news.am | -Ավելացվել է՝ 25.04.2014/21:42
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն