20:25
Մահացել է մոլորակի ամենագեր մարդը

48-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն, ով 2006թ. Գինեսի ռեկորդների գրքում մոլորակի ամենագեր մարդն էր ճանաչվել, մայիսի 26-ին մահացել է: Բժիշկների խոսքով, մահվան պատճառը երիկամների անբավարարությունն է եղել:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մայիսի առաջին օրերին Ուրիբեին ամբարձիչ կռունկի օգնությամբ Մոնտերեյ քաղաքի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխել:

Գինեսի ռեկորդակիրը 590 կգ-ից ավել քաշ հավաքելուց հետո էր համաշխարհային հռչակ ձեռք բերել: Հետագայում, դիետոլոգների օգնությամբ, նրան հաջողվել էր քաշը մինչեւ 320 կգ հասցնել: Իսկ 2009թ.-ին արդեն Ուրիբեն կորցրել էր մոլորակի ամենագեր մարդու տիտղոսը:

Հավելյալ քաշի պատճառով տղամարդը 2001թ.-ից ի վեր անկողնուն գամված էր ապրում: Եվ չնայած դրան` 2008թ,-ին ամուսնանալ էր հաջողացրել: Պսակադրության արարողություներից հետո կնոջ մոտ տանելու համար Ուրիբեի հարազատները ստիպված են եղել վերջինիս տան պատերից մեկը քանդել:

Ուրիբեն պատմում էր, որ 20-րդ տարեդարձը նշելուց հետո է գիրացել: «Ամբողջ օրն ուտում էի, իսկ սպորտով ընդհանրապես չէի զբաղվում», - ասում էր նա:

Մահանալու պահին Մանուել Ուրիբեն 394 կգ է կշռել:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 713 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 28.05.2014/20:25
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն