13:03
ՄԱՐԱԴՈՆԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ ԿՎԱՐԻ

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ ֆուտբոլային հաղորդում է վարելու, հայտնում է «Marca»-ն։

Այդ գործում, համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին օգնելու է ուրուգվայցի լրագրող և գրող Ուգո Մորալեսը։ Հայտնի է նաև հաղորդաշարի առաջին հյուրը – Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

«Դա լինելու է հաղորդաշար՝ նվիրված ֆուտբոլին։ Իհարկե, նախկին նախագահի հետ զրուցելիս դժվար է լինելու զսպել նրան, որպեսզի վերջինս չխոսի քաղաքականությունից, կյանքից ու գաղափարախոսությունից։ Սակայն, ընդհանուր նպատակն այն է, որ նա խոսի ֆուտբոլից և գեղագետիկան հաճույք ստանա այդ ամենից»,-մանրամասներ է հաղորդել Մորալեսը։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 339 | Աղբյուր՝ ArmSport.am | -Ավելացվել է՝ 21.05.2014/13:03
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն