09:10
ՄԱՐՏԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Այսօրվա օրը չի տրամադրում ֆլիրտին, սակայն եթե այդ, այնուամենայնիվ, տեղի ունենա, չափազանց բարձր է սիրավեպի հավանականությունը: Այսօրվա առանձնահատկությունը այնպիսինն է, որ կարեւորագույն բարդությունը առաջին հետաքրքրությունը: Եթե այդ տեղի է ունեցել, հետագայում հարաբերությունները սրընթաց զարգացում կստանան:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը ցանկացած հարցում կասկածամիտ կեցվածք կընդունեն, հատկապես՝ անձնական հարաբերություններում, որոնք սկզբնական շրջանում այնքան գայթակղիչ են թվացել, իսկ այժմ, կարծես թե, չեն արդարացնում իրենց հույսերը: Այնուամենայնիվ, այսօր դեռ վաղ է հետեւություններ անել կամ կոնկրետ քայլերի դիմել: Խոյերի զգացմունքների «թափթփվածությունը» միայն տրամադրության կամ աստղերի դիրքի հետեւանքն են: Արդեն վաղը նրանց իրավիճակի վերաբերյլա նրանց կարծիքը կարող է միանգամայն փոփոխվել:



ՑԼԵՐ

Այսօր Ցլերի համար անձնական կյանքում մեծ անելիքների եւ փոփոխությունների օր կլինի: Աստղերը հուշում են, որ այն ամենի մեջ, ինչը վերաբերվում է հարաբերությունների եւ զգացմունքների հարցերին նրանք պետք է սկսեն իրագործել վաղուց հասունացած ծրագրերը: Ցլերը ունեն ամեն անհրաժեշտ բան արդեն այսօր իրենց գաղափարները ի կատար ածելու համար: Իսկ երբ այդ հաջողվի նրանց, ե'ւ նրանք, ե'ւ նրանց սիրելիները միայն կշահեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր միայնակ Երկվորյակներին հնարավորություն կընձեռվի հանդիպելու նրան, ով համապատասխանում է նրանց բոլոր սպասելիքներին: Այնուամենայնիվ, նրանք ստիպված կլինեն դրսեւորել իրենց բոլոր հմտությունները տվյալ անձնավորությունից ժամադրության հրավեր կամ համաձայնություն ստանալու համար: Աստղերի դիրքը այսօր այնպիսինն է, որ պատասխան հետաքրքրվածությունը դժվար թե ակամա առաջանա զրուցակիցների մոտ: Երկվորյակները պետք է հետաքրքրեն նրանց եւ հասկացնեն, թե ինչի են ընդունակ, գայթակղության հրաշքներ դրսեւորեն: Հակառակ դեպքում այդ խոստումնալից ծանոթությունը այդպես էլ հպանցիկ բնույթ կկրի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Խեցգետիններին զբաղվել ինքնավերլուծությամբ՝ որպես օրինակ վերցնելով անցյալում ունեցած հարաբերությունները: Արժե, որպեսզի նրանք փորձեն պատասխանել այն հարցին, թե ինչն է սխալ նրանց հարաբերություններում: Ի՞նչն են նրանք ճիշտ անում, իսկ ի՞նչը կցանկանային փոփոխել: Այնուհետեւ Խեցգետինները պետք է վերադառնան այսօրվա օր.արդյոք չե՞ն հիշեցնում սիրելիների հետ իրենց հարաբերությունները անցյալում տեղի ունեցած իրավիճակը: Եթե նմանություն կա, ապա Խեցգետինները կարող են հետեւություն անել հետագա քայլերի վերաբերյալ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը Առյուծներին ուրախ եւ լուսավոր տրամադրություն կպարգեւեն: Այդ հիանալի ժամանակահատված էայն սիրելիների կողքին անցկացնելու, նրանց սեփական դրական լիցքերը փոխանցելու եւ վայելելու համար շփման ջերմությունը: Իսկ եթե Առյուծները դեռ չեն համարձակվել սիրո խոստովանություն կատարել, այսօր նրանք կարող են այդ անել առանց որեւէ խոսքերի՝ սեփական փայլուն ժպիտի եւ լուսավոր հայացքի օգնությամբ:



ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը տրամադրում են Կույսերին սիրելիների հետ հարաբերություններում հնարավորինս անմիջականություն եւ անկեղծություն դրսեւորել: Որքան հաճախ ենք մենք ցանկանում թվալ ավելի լավը նրանց աչքերում, ում հանդեպ անտարբեր չենք: Այսօր հիանալի օր է, որպեսզի Կույսերը վերջապես ազատվեն Կատարյալ Արքայազնի կամ Արքայադստեր արհեստական թագից՝ իրենց իրական դեմքը ցուցադրելով: Նրանց անհրաժեշտ է ցուցադրել իրենց սիրելիներին, թե ովքեր են նրանք առօրյայում, նրանց հետ ընկերական, անկեղծ զրույց վարել: Վաղ թե ուշ միեւնույն է, նրանք ստիպված կլինեն անել այդ, իսկ այսօր՝ իրենց սրտերը բացելով, Կույսերը կարող են պատասխան փոխըմբռնում ակնկալել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքների այսօրվա ռոմանտիկ կանխատեսումը ուղղակի հիանալի է, սակայն նրա իրագործման համար նրանք պետք է կարգավորեն իրենց գործերը: Գուցե, Կշեռքների եւ նրանց սիրելիների միջեւ որոշ վեճեր են տեղի ունեցել, որոնք անհրաժեշտ է հարթել: Իսկ եթե այսպես է, արդյո՞ք սպասելու անհրաժեշտություն գոյություն ունի: Չէ՞ որ նրանցից որեւէ մեկը պետք է առաջին քայլն անի: Աստղերը խորհորդ են տալիս Կշեռքներին այսօր իրենց սիրելիների շքեղ նվեր պարգեւել, որը կստիպի նրանց մոռանալ վիրավորանքների մասին եւ կուրախացնի երկուսին էլ՝ օրինակ, մեծ անկողնի շքեղ սպիտակեղեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին իրենց անձին սիրելիների աչքերով նայել: Ինչու՞ նրանք չեն հավատում ընտրյալների գովասանքների անկեղծությանը: Կարիճները կարծում են, թե իրականում չե՞ն համապատասխանում այդ բարձր չափանիշներին: Բավական է, որպեսզի Կարիճները իրենց սիրելիների աչքերով դիտարկեն, եւ նրանց համար պարզ կդառնա պատասխանը: Նրանք ընդամենը ինքնավստահության պակաս ունեն: Եթե ուրիշներն են հիանում Կարիճների արժանիքներով, ապա նրանք պետք է հպարտանան իրենցով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ցանկալի է, որպեսզի Աղեղնավորները ուշադրություն դարձնեն իրենց երազներին եւ երազանքներին: Վերջերս նրանք եղել են չափազանց վառ եւ նույնիսկ կպչուն: Արժե դրանց լուրջ վերաբերվել: Ի՞նչ է ցանկանում նրանց ուշել ենթագիտակցությունը: Գուցե, այն յուրօրինակ զգուշացու՞մ է: Այսօր այս հարցի պատասխանը կօգնի Աղեղնավորներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց հարաբերություններում, եւ առաջին քայլերը կատարել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին հնարավորություն կընձեռվի բացահայտել իրենց շուրջբոլորը կատարվող իրավիճակի պատճառները: Եթե սիրելիների հետ հարաբերություններում որեւէ թյուրիմածություն կա կամ եթե նրանց կյանքի որոշ մասը շարունակում է նրանց համար գաղտնի մնալ, Այծեղջյուրները կկարողանան բացահայտել այդ գաղտնիքները: Որոշ հարցեր Այծեղջյուրները կպարզեն ուղղակի սիրելիներին հարցադրումներ ուղղելու միջոցով: Իսկ եթե նրանք որոշ բաներ թաքցնեն, հարկավոր է շատ ուշադիր հետեւել այն ամենին, որ տեղի է ունենում նրանց շուրջ: Այսօր ինքը՝ կյանքը կարող է ցանկացած պահի բավարարել Այծեղջյուրների ուշադրությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին սեր եւ հոգատարություն դրսեւորել նրանց հանդեպ, ովքեր թանկ են իրենց համար: Ընդ որում այդ ամենը հարկավոր է այդ կատարել նյութական՝ նվերի միջոցով: Ուրիշ ի՞նչ կարող է բարելավել նրանց տրամադրությունը՝ ստիպելով սիրելիներին մոռանալ մանր թյուրիմածությունների մասին: Ճիշտ է՝ ոչինչ: Ահա թե ինչու, այսօր չարժե ժլատություն դրսեւորել. Ջրհոսները պետք է իրենց զուգընկերներին այնպիսի նվեր պարգեւեն, որն իրոք նրանց հաճույք կպատճառի:



ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների առջեւ ընտանիքում սեռերի դերակատարության խնդիրը կհայտնվի: Նրանք եւ նրանց սիրելիները կճնշեն միմյանց՝ փորձելով բռնի կերպով հրամցնել սեփկաան որոշումները կամ գաղափարները: Այդ կարող է իսկական փորձություն դառնալ նյարդերի համար: Կոնֆլիկտը հարթելու նպատակով Ձկները պետք է ազնվորեն մի հարցի պատասխանեն.»Ի՞նչ է տեղի ունենում»: Գուցե, նրանց զուգընկերները չափից ավելի՞ն են ցանկանում, թե Ձկները չափազանց էմոցիոնալ են արձագանքում: Եթե հարցը միայն զուգընկերների պահանջարկների մեջ է, այսօր անհրաժեշտ է անկեղծ զրուցել նրանց հետ:

news.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 477 | | -Ավելացվել է՝ 17.03.2014/09:10
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն