16:40
Մայիսի 18-ը պատմության մեջ

Նշվում է Թանգարանների միջազգային օրը։

1799 թ. — մահացել է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացինշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732թ.)։
1897 թ. — ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ հանրաճանաչ դերասան (մահ. 1978թ.)։
1897 թ. — ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացինշանավոր ռեժիսոր, ստացել է 3 Օսկար որպես լավագույն ռեժիսոր(«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Այս հրաշալի կյանքը», մահ. 1991 թ.)։

1972 թ. — Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։
1980 թ. — Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե)հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
1981 թ. — մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։
1992 թ. — Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձորքաղաքը և Բերձորի միջանցքը։

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 325 | Աղբյուր՝ Abisoghomyan.com | -Ավելացվել է՝ 18.05.2014/16:40
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն