14:33
Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հաղթանակին, որքան այսօր

Միացե՛ք Հայեր
Սիրելի հայ ժողովուրդ, եկեք համաձայնեք ,որ մենք երբեք այսքան մոտ չենք եղել հաղթանակին, որքան այսօր։ Մենք փոքր ազգ ենք՝ մեծ գաղափարներով. դա հատուկ է միմիայն մեզ: Մեզ մի փոքրիկ առիթ է պետք, որպեսզի ցուցադրենք աշխարհին մեր ազգայինն ու ժողովրդականը։ Պատկերացնում եք՝ հաղթանակաը որքան մեծ հնարավորություն է ընձեռում մեզ. ավելի քան 600 միլլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում մեկ անգամ ևս կլսի Հայաստան երկրի անսպառ տաղանդի մասին, նրանցից ոմանք գուցե ինչ -որ չափով կծանթանան մեր քաղաքակրթությանը,որը ամենահինն է աշխարհում, մեր մշակույթին, հայ ժողովրդի անցած պատմությանն ու փառահեղ, պայծառ ապագային։

Հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100 ամյակը, և շատերը մեկ անգամ ևս կմտածեն այս անհերքելի, դառը իրականության շուրջ: Բայց ո՛չ, ժողովու՛րդ ջան ,մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ այսօրվա հայը կոտրված ու թույլ չէ, այսօրվա հայը տխուր ու անօգնական վիճակում չէ․․․․ Հենց այսօրվա հայերս, որ հետնորդներնենք այն մարդկանց, ովքեր դաժանորեն սպանվեցին 100 տարի առաջ, պետք է համախմբվենք, մի բուռ դառնանք ու աշարհին ասենք,թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Ասյօր Արամ mp3-ին մեր՝ հայ ժողովրդիս, օգնության կարիքը ունի և մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել նրան՝ հետևելով այս ցուցումներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 341 | Աղբյուր՝ BlogNews.am | -Ավելացվել է՝ 09.05.2014/14:33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն