
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Mercedes-Benz ընկերությունը Mercedes Me անվանումով բջջային հավելված է թողարկել` նախատեսված Mercedes-ի, Maybach-ի և սմարթֆոնների տերերի համար: Ինչպես գրում է Motor.ru-ն՝ հավելվածը մեքենայի առանձին համակարգերի հեռակառավարման հնարավորություն կստեղծի, ինչպես նաև` թույլ կտա օգտվել արտադրողի պաշտոնական ներկայացուցիչների ծառայություններից: Ծառայությունը հասանելի կլինի iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթների համար: Այն բաղկացած է 5 թեմատիկ հավելվածներից՝ Move Me, Connect Me, Assist Me, Finance Me և Inspire Me: ![]() Առաջին գործառույթի օգնությամբ հնարավոր կլինի տաքսի կանչել կամ մեքենա վարձել, երկրորդն ապահովում է սարքավորման կապը մեքենայի հետ: Օրինակ՝ օգտատերը կարող է պարզել վառելիքի բաքի մակարդակը, ստուգել՝ արդյո՞ք փակ են դռները, գտնել մեքենան կայանատեղիում կամ միացնել կլիմատ կոնտրոլ համակարգը՝ սրահը տաքացնելու կամ զովացնելու համար: ![]() Assist Me հավելվածը թույլ կտա հաշվարկել մեքենայի տեխսպասարկման կամ վերանորոգման ծախսերը: Finance Me-ն կապահովի հասանելիությունը տարբեր հատուկ ակցիաներին, ապահովագրության արժեքներին և վարկավորման պայմաններին: Վերջին հավելվածի օգնությամբ կարելի է իմանալ վերջին նորությունները Mercedes-ի մասին: ![]() ![]() Ծառայությունը կթողարկվի այս տարվա ամռանը: Ներկայում հաճախորդներին նման բջջային հավելվածներ առաջարկում են BMW (ConnectedDrive) և Volvo (Volvo On Call) ընկերությունները: Tert.am Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|