
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նախորդ տարին “POP հանրագիտարան”-ն ամփոփեց 2011-ի հայկական շոու-բիզնեսի վատագույնների մրցանակաբաշխությամբ` սահմանելով տարվա վատագույնների մի քանի անվանակարգ: Մրցանակաբաշխության գաղափարի ու հայ արտիստների արձագանքների մասին BRAVO.am-ի հետ խոսել են նախագծի հեղինակ, լրագրող եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը: Մհեր. “Քանի որ մեր հաղորդման ընդհանուր բովանդակությունը ենթադրում է քննադատական կոնտեքստով տեղեկատվություն շոու-բիզնեսի մասին, մենք չէինք կարող անել լավագույնների մրցանակաբաշխություն. մեր լսարանին դա չէր հետաքրքրի: Ես վաղուց եմ աշխատում այս ոլորտում` 2006 թվականից, եւ կարող եմ ասել, որ հայ արտիստները սիրում են իրենց մասին արդուկված տեղեկատվություն լսել, իրենց թվում է` միսս կամ միսթր կատարելություն են, իրենց մասին վատ բան չի կարելի ասել: Բայց եթե պրոֆեսիոնալ լրագրող ես, որը օդում խոսելու փոխարեն փաստարկներ է ներկայացնում, իրենք ոչինչ չեն կարող անել դրա դեմ, բացի դժգոհություն արտահայտելուց: Արփինե Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը
Վատագույն երգ չեմ կարող առանձնացնել. գրեթե բոլորն էլ վատն են ինձ համար". Մհեր Բաղդասարյան
Արփինե. “Հիմա մեր արտիստները հասկանում են` քննադատական խոսքն էլ ինչ-որ առումով նաեւ PR է”: Մհեր. “Գիտեմ, որ "Վատագույն երգիչ” անվանակարգի հաղթող Էռնեստը “Facebook”-ի իր պատին դրել է այդ քվեարկության լինքն ու խնդրել քվեարկել իր օգտին”: 2011-ի հայկական շոու-բիզնեսի վատագույններն ըստ Մհերի. “Իմ կարծիքով` “Վատագույն երգիչը” եղել է Հայկ Կասպարովը. անհաջող մի քանի տեսահոլովակ ունեցավ` անհաջող երգերով, “Վատագույն երգչուհի” անվանակարգում, համաձայնելով մեր լսարանի հետ, տեսնում եմ Rippi-ին, որը շատ հաճելի է նայվում բեմից, բայց ընդամենը վիզուալ: "Վատագույն երգ”-ը չեմ կարող առանձնացնել. գրեթե բոլորն էլ վատն են ինձ համար: "Մեր հայտնիներին թվում է` միսս կամ միսթր կատարելություն են". Մհեր Բաղդասարյան
“Հատուկ մրցանակ` խոսքի մշակույթին չտիրապետելու եւ աբսուրդային մտքերի համար”. այս մրցանակը ես Սոնային չէի տա. անկեղծությունը շատ կարեւոր է, այդ մարդը շատ անկեղծ է խոսում, ինչն էլ երեւում է եթերից: Կան արտիստներ, ովքեր միշտ անգիր արած, գրված ինչ-որ տեքստեր են ասում, ինչն անկեղծ չի ընկալվում… Անուններ չեմ տա, քանի որ նրանցից մեկի համար ինքս եմ տեքստեր գրում”: Արփինեն հրաժարվեց անուններ նշելուց. “Վերջին շրջանում ես հասկացա, որ նույնիսկ գրված տեքստն ինձ համար կարող է դառնալ մի մեծ պատմություն: Ինչ խոսում եմ մեր հաղորդման շրջանակներում, գրված տեքստեր են. ինձ իրավունք չեմ վերապահի իմ մտքերն արտահայտել կոլեգաներիս մասին: Մի դեպք էլ եղավ, երբ մարդիկ շատ ոգեւորվեցին, սկսեցին քննադատել, թե ինչ իրավունքով ես փնովեցի մեկ այլ երգչուհու: Ճիշտ կլինի, որ խոսելուց առաջ մտածեն, հասկանան`բանն ինչում է եղել: Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը, բայց դա պահում եմ իմ մեջ”: Արփինե Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը
Հաղորդավարները նշում են, որ "Հայկական շոու-բիզնեսի վատագույնների մրցանակաբաշխությունը” կանցկացվի տարին մեկ անգամ: Ստեղծագործական խմբի ցանկությունն է հաղորդման ձեւաչափում էլ որոշակի փոփոխություններ կատարել, ինչը հնարավորություն կտա քննարկվող թեման ավելի շատ բացել ու ընդլայնել: Հովիկ, ArmLur.ru | |
|