09:50
Միհրան Ծառուկյան. «Կոնյակի ազդեցությունը շատ մեծ էր:)»

Երգիչ Միհրան Ծառուկյանն այսօր գիշեր է վերադարձել եվրոպական շրջագայությունից և մեծ ոգևորությամբ առաջինը ESem.am-ին է պատմել իր տպավորությունների, հետաքրքիր օրերի մասին:)

Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արամեն, Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել Եվրոպայի ութ քաղաքներում՝ Բրյուսելում, Ամստերդամում, Լոնդոնում, Բորդոում, Լիոնում, Մարսելում, Վարշավայում, Վիեննայում:

Միհրանի փոխացմամբ՝ քսանօրյա շրջագայությունը շատ հետաքրքիր է անցել: «Ես առաջին անգամ էի Եվրոպայում հանդես գալիս համերգներով և շատ տպավորված եմ: Համերգները տեղի էին ունենում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, տեղից տեղ գնալը փոքր-ինչ հոգնեցուցիչ էր, սակայն այդ հոգնածությունը շատ հաճելի էր:),- ասաց երգիչն ու հավելեց, որ հանդիսատեսը շատ ջերմ է եղել: - Հանդիսատեսի մեջ շատ մեծ կարոտ կար: Կային քաղաքներ, որտեղ շատ քիչ էին համերգներ լինում, մարդիկ արդեն մոռացել էին, թե որ թվականին են վերջին անգամ համերգի եղել և շատ  ոգևորված էին: Դե պատկերացրեք, թե ինչպես կանցներ այդ համերգը»: Երգիչը խոստովանեց, որ երկու քաղաքում հանդիսատեսը փոքր-ինչ «եվրոպականացված» է եղել, սակայն չնշեց, թե որ քաղաքներում. «Հայերն ավելի ջերմ, տաքարյուն են, եվրոպացիներն ավելի հանգիստ բնավորություն ունեն: Հիմնականում հանդիսատեսը շատ ակտիվ էր, այդ երկու քաղաքում մի փոքր տարբերվում էր. հավանաբար, մարդիկ երկար էին այնտեղ ապրել և «եվրոպականացվել»»:

Խոսելով տոմսերի սպառվելու մասին՝ երգիչը նշեց, որ կային քաղաքներ, որտեղ հայերը քիչ էին, սակայն այդ օրն այլ դահլիճ ազատ չէր եղել և կազմակերպիչները ստիպված էին եղել շատ մեծ դահլիճ վերցնել. «Բնականաբար, այդ դահլիճները լրիվ չէին լցվել, սակայն հիմնականում տոմսերը վաճառված էին. և՛ կազմակերպիչներն էին գոհ, և՛ հանդիսատեսը»:

Մինչ այս Միհրանը եղել էր Բելգիայում, Ֆրանսիայում , սակայն կարճ ժամանակով: Այս անգամ նա հասցրել է վայելել նաև եվրոպական հանգիստը: Երգիչը մեծ ոգևորությամբ խոսեցշՖրանսիայի Կոնյակ քաղաքի մասին: «Կոնյակի ազդեցությունը շատ մեծ էր. ֆանտաստիկ քաղաք էր: Հայ մի ընտանիքի էինք հյուրընկալվել: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ, շատ գեղեցիկ թագավորական պալատներ, դղյակներ տեսանք: Այնտեղ համերգ չենք ունեցել, ուղղակի 4 օր ենք անցկացրել: Շատ մեծ բավականություն ստացա և պասիվ հանգիստ ունեցա: Վերջին 4 տարում այդպես չէի հանգստացել, հիմնականում, ծովային, ակտիվ հանգիստ էի ունեցել:  Ամստերդամը ոչ ստանդարտ, շատ հետաքրքիր քաղաք էր: Բրյուսելը, Լիոնն էլ էին շատ գեղեցիկ,- ասաց երգիչն ու հավելեց, որ ամեն քաղաք իր հետաքրքրությունն ուներ: -Լոնդոնով էլ եմ շատ տպավորվել: Արժե կյանքում գոնե մեկ անգամ լինել այնտեղ. շատ գեղեցիկ, ցիվիլ, կոլորիտային  քաղաք է: Շատ հետաքրքիր էին այնտեղի զինվորները, ամեն ինչ շատ ուրիշ էր՝ թագավորական մթնոլորտ կար»:

Միհրանին դուր է եկել այն փաստը, որ Եվրոոպայում պահպանվում են հին շինություները, երբեք չեն քանդվում դրանք, ճիշտ հակառակը, վերականգնվում են. «Դարեր առաջվա շինությունները պահպանվել են: Նայում էիր, աչքերիդ չէիր հավատում, որ դա այդքան հին շինություն է, ուղղակի հրաշք էր: Դրանք քանդելու մասին այնտեղ չի կարող խոսք գնալ: Եթե անգամ շատ հարուստ մեկը գնի ինչ-որ հատված, իրավունք չունի ձեռք տալու արտաքին տեսքին»:

Հայաստաներադառնալուն պես երգիչը ձեռնամուխ է եղել նոր տեսահոլովակի նկարահանումներին, որը, նրա խոսքով, մասշտաբային է լինում: Միհրանն առայժմ գաղտնի է պահում, թե որ երգի հիման վրա է նկարահանվում տեսահոլովակը, սակայն ESem.am-ն իր ընթերցողներին խոստանում է առաջիկայում նորություններ հաղորդել:)

 

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 485 | | -Ավելացվել է՝ 27.03.2014/09:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն