19:34
«Միկան» հաղթեց առաջատարին, «Շիրակը» նույնպես մոտենում է

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնական պայքարն ավելի սրվեց:

23-րդ տուրում առաջատար «Արարատն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Միկային», իսկ «Շիրակը» Գյումրիում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ:

«Միկան», շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Բանանցին», բարձրացավ երկրորդ տեղ եւ արդեն 3 միավոր է զիջում «Արարատին»: Գյումրեցիներն առաջատարից հետ են մնում 5 միավորով:

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

Ապրիլի 26 

«Միկա» - «Արարատ»՝ 2:0

Վարդգես Սաթումյան, 12 (11մ.), Տիգրան Բարսեղյան, 15

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 4:1

Լամին Յորո, 2, Սերժ Դեբլե, 42, 58, Դավիթ Հակոբյան, 51

Ապրիլի 27

«Ուլիս» - «Բանանց»՝ 17:00

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 19:00

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 223 | Աղբյուր՝ sport.news.am | -Ավելացվել է՝ 26.04.2014/19:34
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն