21:07
Միշտ հիշիր սա և եղիր երջանիկ...

Կան բաներ , որոնք չունենալը նույնն է , ինչ-որ կորցրած լինելը : Կան բաներ , որոնք եթե կորցնում ես ,ապա այլևս երբե'ք չես ունենա : Կան բաներ , որոնք եթե երբևէ չունենաս `հոգումդ դատարկ անկյուններ կմնան , ուր կսողոսկի տխրությունը , թախիծը, անսփոփ կարոտը , ցուրտը , ու մարդ կխեղճանա , կկորցնի բարձրաձայն , լիաթոք ծիծաղելու, ամբողջ էությամբ ուրախանալու ընդունակությունը...Բայց եթե դու կորցրել ես մեկին մի' հուսահատվիր, լսում ես ? Որովհետև քեզ հետ ինչ էլ որ պատահի կմնա մի մարդ`դա դու ինքդ ես: Եվ թո'ղ նրանք, ովքեր կորցրել են քեզ,նրանք  տխրեն ,չէ որ դու կարող ես տեսնել քեզ հայելու մեջ ամեն օր ,տեսնել  քո ժպիտը , զգալ օծանելիքիդ բույրը և գնալ հանդիպման նոր օրվա հետ ...Իսկ կյանքը երկար ճանապարհորդություն է : Քեզ կսպասեն նոր մարդիկ և նոր վայրեր , բայց դու միայնակ չե'ս մնա : Գլխավորը չկորցնե'ս ինքդ քեզ: Հիշի'ր  սա և եղի'ր երջանիկ...

ARm, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 296 | Աղբյուր՝ Պատրաստեց՝Արմեն Հակոբյանը | -Ավելացվել է՝ 15.04.2014/21:07
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն