21:36
Միշտ քեզ հետ...
 
 
 

Ու ամեն անգամ, դանդաղ քայլերով, երբ որ մոտենաս իմ գերեզմանին,
Մի' ողբա մահս, ես չեմ մահացել, ես միշտ քեզ հետ եմ, քեզ մոտ, քո կողքին:
Ես, որ հողեղեն մարմնում բանտարկված, ազատություն եմ անվերջ երազել
Հիմա ազատ եմ կարող եմ ճախրել, ինչու՞ ես ուզում թռիչքս լացել:
Հիշու՞մ ես, որ միշտ երազում էի ես տեսնել ամենքին` մնալով անտես,
Տե'ս կատարվել է երազանքը իմ, ես քեզ տեսնում եմ, իսկ դու չգիտես:
Հիշու՞մ ես քանի անգամ ենք վիճել, ինչքան էիր ուզում ծխելս թողնեմ
Դե գոնե հիմա, մի նորմալ ժպտա, ես էլ չեմ ծխում ընդմիշը թողել եմ:


Ինչքան էինք խոսում նախանձի մասին, ուզում էինք մարդիք մեզ չնախանձեն
Տեսար, որ սրա լուծումնել գտա, ասում են` մեռավ, էլ ոն՞ց նախանձեմ:
Հաստատ եմ ասում երբեք չսգաս, մահը խաբկանք է, մարդ չի մահանում
Ուղակի ինչպես ջուրը եռալուց, գոլորշի դարձած օդ է բարձրանում:
Ու էլ չտեսնեմ քեզ սև զգեստով, քեզ կարմիր գոյնով ես շատ եմ սիրում
Հիմա հասկացար, որ ես չեմ մեռել, ասում են մեռած մարդիք չեն սիրում:
Ու ամեն անգամ դանդաղ քայլերով, երբ որ մոտենաս իմ գերեզմանին,
Մի ողբա, խնդա, ես չեմ մահացել, ես միշտ քեզ հետ եմ, քեզ մոտ, քո կողքին...

ARm, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 241 | Աղբյուր՝ Պատրաստեց՝Արմեն Հակոբյանը | -Ավելացվել է՝ 15.04.2014/21:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն