08:56
Միսը, պանիրը, ձուն և ձուկը կարող են էժանանալ

 

Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն այս տարի կայուն տեմպերով աճում է, ինչը նպաստում է նաև կենդանական ծագման մթերքի արտադրության ծավալի աճին: Միայն մարտին, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, մսի արտադրությունն ավելացել է մոտ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 %:
 
Ըստ Գյուղնախարարության, այս ցուցանիշները հանգեցնում են նաև ներկրման և արտահանման ծավալների փոփոխության: Այսպես, ապրիլի 15-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, մեր երկրից արտահանված մսի և մսամթերքի ծավալն ավելացել է 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:

Բացի դրանից, մսի արտադրության ավելացման շնորհիվ այս տարի մսի գինը դեռ շարունակում է նվազել և այս միտումը կարող է տարածվել մյուս ապրանքների վրա:
 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 261 | Աղբյուր՝ ArmNewsTV.am | -Ավելացվել է՝ 20.04.2014/08:56
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն