15:22
Միխաիլ Շումախերի մահվան մասին լուրը տարածվել է ողջ համացանցով

Life.mediamall.am -ը գրում է.

Հայտնի ավտոարշավորդ Միխաիլ Շումախերի մահվան մասին լուրը պայթեցրել է բլոգոսֆերան: Բայց հիվանդանոցից, որտեղ գտնվում է Ֆորմուլա 1-ի հայտնի արշավորդը, շտապել են հերքել լուրը: Շումախերի մահվան մասին լուրերը, որ տարածվել են համացանցում, կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում, ասվում է հիվանդանոցից:
 
Հիշեցնենք, որ ավտոարշավորդը գտնվում է կոմայի մեջ: Նա այդ վիճակում է հայտնվել անցած տարի դահուկային սպորտով զբաղվելու ժամանակ գլխի ստացած վնասվածքից հետո: Բժիշկները ավելի վաղ հայտարարել էին, որ Շումախերի երկրպագուների դրական լուրեր նրա առողջականից չսպասեն:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 325 | Աղբյուր՝ Mediamall.am | -Ավելացվել է՝ 09.06.2014/15:22
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն