09:41
Մկրտիչ Արզումանյանը՝ Արամ MP3-ի ելույթի եւ Կոնչիտա Վյուրստի հաղթանակի մասին

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի հաղթանակը ցնցել է շատերին։ Համացանցում եւ հեռուտատեսությամբ նրա անվան շուրջ քննարկումները չեն դադարում։ 

Դերասան Մկրտիչ Արզումանյանին դուր է եկել Կոնչիտա Վյուրստի կատարումը, իսկ կերպարը՝ ոչ։

«Ելույթը, ձայնը... շատ պրոֆեսիոնալ էր, երգը գեղեցիկ երգ էր։ Մտածում էի, որ նա կհաղթի, որովհետեւ պետք չէ թերագնահատել ոչ ոքի։  Իսկ կերպարի մասին...աշխատում էի չնայել հեռուտաէկրանին այդ պահին, ինչն ինձ հնարավորություն տվեց գնահատել միայն նրա ելույթը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով մեր մասնակից Արամ MP3-ի ելույթի մասին, Մկրտիչն ասաց, որ շատ է հավանել Արամի կատարումը։

«Շատ լավ կատարեց, ինձ շատ դուր եկավ։ Կարծում եմ, որ շատ լավ ելույթ ենք ունեցել։ Երեւի թե Հայաստանի կողմից ավելի լավ ելույթ չէր եղել, շատ հանգիստ եմ այդ առումով»,-եզրափակեց դերասանը։

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 374 | Աղբյուր՝ News.am Style | -Ավելացվել է՝ 18.05.2014/09:41
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն