19:11
Մորուքով Կոնչիտայի եւ Արամ Mp3-ի ֆեյսբուքյան գրառումները

Եվրատեսիլը ոչ թե արդար պայքար կամ մրցույթ է, այլ «զվարճանքի» առիթ: Այն պարզապես դիտում ես տեսնելու համար, թե ով ինչպես է հագնվել, ինչպես է երգում կամ վերջում ով է հաղթելու: Այս տարի էլ մորուքով Կոնչիտա Վուրստն էր զվարճանքի առիթ դարձել, իսկ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն` մեր հպարտությունը, անգամ եթե նա «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր:

Արամի ֆեյսբուքյան էջն այնքան հավանողներ (“like”-եր) է ձեռք բերել, որ դարձել է համաշխարհային արտիստ: Եվրատեսիլի եզրափակիչ և վերջնական մրցույթից առաջ աշխարհի մարդիկ, երկրպագուները հաջողություն են մաղթել մասնակիցներին և մեկական կարծիք արտահայտել նրանց մասին: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. «…Կոնչիտա, դու աստվածուհի ես» «Բրավո, Արամ ջան: Փայլուն կատարում էր: Պատվով ներկայացրեցիր մեր երկիրը: Մենք հպարտանում ենք քեզանով» / «Յախք, այս կենսաբանական հալոգեն Կոնչիտան որ չհաղթեր… / «Վերջ, Եվրատեսիլը փչացավ»:

 

Նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն է արտահայտվել: Նա Twitter-յան իր էջում նշել է. «Բաց եմ թողել Արամի եզրափակիչ ելույթը: Վե՛րջ, քվեարկում ենք Հայաստանի համար: Քեզ հաջողություն, Արամ mp3: Կդիտենք քո ելույթը»:

 

Կոնչիտան իր հերթին գրել է. «Ձեր շնորհիվ այս ֆանտաստիկ ճանապարհորդության անցած օրը ապրեցի իմ երազանքը: Շատ շնորհակալ եմ: Ձեզ բոլորիդ սիրում եմ: Մենք անդրդվելի ենք: Լոնդո՛ն, դու պատրա՞ստ ես.., որովհետև ես շատ ոգևորված եմ»:

Արամ Mp3-ն էլ հավելել է. «Լա՜վ, եկեք մրցույթը հաղթենք միասին: Գիշերը քվեարկեք 07 համարին»:

Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը, և ամենաբարձր միավորների արժանացավ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը: Իսկ շուտով մեծ շուքով դիմավորելու ենք մեր հայրենակից Արամի վերադարձը մայր հայրենիք:

 

 

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 396 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 11.05.2014/19:11
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն