17:14
Մոսկվայում կրակել են ՀՀ 4 քաղաքացիների վրա

Մոսկվայի արեւմուտքում գեղեցկության սրահում կրակոցների հետեւանքով Հայաստանի 4 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մմուլի ծառայությունը:

«Մայիսի 3-ին, ժամը 19.23-ին, «02» ծառայությունում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուդանովայի փողոցում գտնվող գեղեցկության սրահում կրակոց են հնչում: Ոստիկանները պարզել են, որ այդ գեղեցկության սրահում համակարտություն է տեղի ունեցել քաղաքացիների միջեւ, որի հետեւանքով նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել անհայտ ատրճանակից, ապա դիմել փախուստի»,-նշվել են ոստիկանությունում:

Վարկածներից մեկի համաձայն՝ չարագործներից մեկը կրակ է բացել, որպեսզի վախեցնի սրահի սեփականատերերին:

Կոնֆլիկտի ժամանակ տուժել են Հայաստանի 4 քաղաքացիներ: Նրանցից մեկի մոտ բաց գանգուղեղային վնասվածք է : Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: ՆԳՆ-ի տվյալներով՝ նրանցից 3-ն ինքնակամ լքել են հիվանդանոցի տարածքը:
Դրանից հետո, նրանցից երկուսին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 346 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 04.05.2014/17:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն