16:51
Մոտ ապագայում տեղի կունենա աստղագիտության պատմության մեջ «ամենահետաքրքիր փորձը»

Չիլիում տեղադրվելիք մեծ աստղադիտակը՝ LSST-ն (Large Synoptic Survey Telescope) կփոխի մեր պատկերացումները տիեզերքի մասին, կարծում է աստղագետ Էնդրյու Քոնոլին, ով ելույթ է ունեցել Վանկուվերի TED համաժողովում, գրում է Business Insider-ը:

 

Աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկով աստղադիտակը, որը տեղադրվելու է Չիլիի հյուսիսում գտնվող լեռան գագաթին, կարող է գեներացնել 15 տերաբայթ ինֆորմացիա մեկ գիշերվա ընթացքում: Այն կարող է նկարել աղոտ օբյեկտներն աննախադեպ արագությամբ: Դա նշանակում է, որ գիտնականները կկարողանան տեսնել տիեզերքի օբյեկտների պայծառության կամ դիրքերի ակնթարթային փոփոխությունները:

 

Քոնոլինի խոսքով՝ LSST-ից մեկ ամբողջական տիեզերական նկար դիտելը կպահանջի 1.500 հատ բարձր հաճախականությամբ հեռուստատեսային էկրան:

 

10 տարիների ընթացքում գիտնականներն ակնկալում են, որ LSST-ն կհայտնաբերի տիեզերքում միլիարդավոր օբյեկտներ, որոնց մասին մենք չգիտենք: Այդ տվյալները կհրապարակվեն, այնպես որ յուրաքանչյուրը կկարողանա հասանելիություն ունենալ այդ տեղեկություններին:

 

Աստղադիտակը դեռ դիզայնի և զարգացման փուլում է՝ համաձայն պաշտոնական կայքի: Այն ամբողջովին պատրաստ կլինի տասնամյակի վերջում:

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 219 | | -Ավելացվել է՝ 22.03.2014/16:51
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն