
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ի՞նչ են խոսում. Մովսես Նիկողոսյանն ու Ասյա Հովսեփյանը կրկին միասին են:Իրականում. ամիսներ առաջ ESem.am-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքում» սերիալում նկարահանվող դերասան Մովսես Նիկողոսյանն ընկերուհի ունի, նրա ընտրյալը մասնագիտությամբ ռեժիսոր Ասյա Հովսեփյանն է: Սակայն Մովսեսի` «Դուետ» նախագծին մասնակցելուց հետո, լուրեր տարածվեցին, որ դերասանն ընկերություն է անում նախագծում իր զույգի` երգչուհի Նարե Գևորգյանի հետ: «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի մարտյան համարի «Բա իմացար…» խորագրում ներկայացրել ենք Նարեի և Մովսեսի մեկնաբանությունը, որից օրեր անց պարզեցինք, որ Մովսեսը շարունակում է ընկերություն անել իր ընկերուհու հետ, ինչի ապացույցներից մեկը սոցցանցային էջերում նշած «հարաբերությունների մեջ» կարգավիճակն է: Այս մասին խոսեցինք Մովսեսի հետ: Նա նշեց, որ ինչպես բոլոր զույգերի մոտ, իր և Ասյայի մոտ էլ է լարված շրջան եղել, որի ընթացքում էլ Նարեի հետ կապված խոսակցություններն են տարածվել: Այժմ բանակում ծառայող Մովսեսի խոսքով` բանակային բաժանումն այժմ շատ ծանր է իր և Ասյայի համար: «Միայն կարող եմ ասել, որ շատ ենք սիրում իրար և զորացրվելուց հետո կմտածենք հարաբերությունների օրինականացման և ամուսնության մասին»:
(Մանուել), ArmLur.ru | |
|