21:30
ՄՈՅԵՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻՆ

Ապրիլի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Դևիդ Մոյեսը հատուկ նամակով դիմել է ակումբին և թիմի երկրպագուներին՝ ամփոփելով իր 10-ամսյա աշխատանքն ու տպավորությունները։

«Աշխարհի հզորագույն ակումբներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելը եղել և մնում է ինձ համար անհավանական հպարտության ու պատվի առարկա»,-հայտարարել է շոտլանդացի մասնագետը։

«Աշխատանքն ակումբում, նախընթաց ժամանակաշրջանում ունեցած անընդմիջելի կայունության և հաջողությունների իմաստով, նշանակալի մարտահրավեր էր, բայց ես այն ընդունեցի մեծ գոհունակությամբ և առանց վայրկյան իսկ վարանելու իմ որոշման մեջ»։

-«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները ծավալներն ահռելի են, բայց ես, ինչպես նաև ինձ հետ համահավասար՝ իմ մարզչական անձնակազմը, երբեք չենք խուսափել դժվարին աշխատանքից։ Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին ինքնանվիրումի և հավատարմության համար, որոնք նրանք դրսևորեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում»։

«Մեր բոլոր ջանքերը կենտրոնացած էին հիմնական կազմի արմատական վերաձևավորման անհրաժեշտ գործընթացի վրա։ Այդ նպատակին տանող ճանապարհը պետք է ուղեկցվեր Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում գրանցվելիք դրական արդյունքներով։ Սակայն այս անցումային շրջափուլում թիմի խաղն ու արդյունքները չէին համապատասխանում երկրպագուների ակնկալիքներին, և ես հասկանում եմ նրանց հիասթափությունն ու դառնությունը»։

-«Ես միշտ էլ իմացել եմ, որ մարզիչը շարունակում է սովորել իր ամբողջ կարիերայի ընթացքում, և ես անգնահատելի փորձառություն ձեռք բերեցի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելով։ Ես նախկին պես հպարտանում եմ, որ դուրս բերեցի թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, և առաջվա պես երախտագետ եմ սըր Ալեքս Ֆերգյուսոնին այն բանի համար, որ նա հավատաց իմ ուժերին և հնարավորություն տվեց՝ աշխատելու «Մանչեսթեր Յունայթեդում»,-հայտարարել է Դևիդ Մոյեսը։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 253 | Աղբյուր՝ ArmSport.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/21:30
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն