
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից Հավատամք կենտրոնի աշխատակից: Նաիրան 15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ, սակայն միայն անցյալ տարի է պարզվել, որ Նաիրայի մոտ փաստորեն առողջական բավականին լուրջ խնդիրներ կան: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա, որի արդյունքում թուլացել են նրա աջ ձեռքը և աջ ոտքը: 2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ Նաիրան հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Այդ ամենը խոստովանել են նաև բժիշկները, և հենց բժիշկների բնորոշմամբ էլ` Նաիրայի առողջությունը չի կարող լիարժեքորեն վերականգնվել Հայաստանում` բուժման համար անհրաժեշտ բուժօգնության և դեղամիջոցների բացակայության պատճառով: «Ես չգիտեմ` ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեմ քրոջս կյանքը: Վիրահատությունից հետո Նաիրայի վիճակը կարծես թե կայուն է, սակայն նրան հետվիրահատական բուժում է անհրաժեշտ, որը մեր երկրում հնարավոր չէ: Անգամ բնակարան չունենք, որ վաճառենք և հոգանք արտերկրում հետվիրահատական բուժում ստանալու համար անհրաժեշտ ծախսերը», - մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի եղբայրը` Լևոն Շահբազյանը: Նաիրա Շահբազյանի հետվիրահատական բուժման համար Շահբազյան ընտանիքի հույսը բարի մարդիկ են, որոնց փոխանցումները կնպաստեն, որ Նաիրան հետվիրահատական անհրաժեշտ բուժումներն ստանա:
24100276846300 AMD- Դրամ Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224 557, 077 224 559: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|