
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
|
Անցնող շաբաթը բավականին տպավորիչ էր Երկրի բնակիչների համար, ովքեր Ռուսաստանից մինչև Մեծ Բրիտանիա ականատես եղան հյուսիսափայլի գեղեցիկ տեսարանների։ Ինչևէ, NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերագնացության գործակալություն) հետազոտողները հաղորդել են, որ «MAVEN» տիեզերական սարքը Մարսի վրա նույնպես հյուսիսափայլ է նկատել, որն իր տեսակի մեջ առաջինն է։ Հյուսիսափայլն առաջանում է, երբ լիցքավորված մասնիկները, որոնք ժայթքելով պոկվում են արեգակից, շփվում են մոլորակի մթնոլորտի հետ։ Երկրի վրա սա լուսավորում է երկինքը հյուսիսային ու հարավային մագնիսական բևեռներում, սակայն Մարսի վրա գիտնականները հյուսիսափայլ են նկատել միայն Կարմիր մոլորակի հարավային կիսագնդում, որտեղ մագնիսական դաշտն ամենաուժեղն է։ Ինչևէ, հյուսիսափայլը, որը նկատել է «MAVEN» սարքը, երևացել է հյուսիսային կիսագնդում և շատ ավելի ցածր բարձրությունից, քան մինչ այդ երևացող հյուսիսափայլերը։ Միաժամանակ արեգակը բավականաչափ բարձր էներգիայով հագեցած էլեկտրոններ է նետում, որոնք կարող են թափանցել Մարսի մթնոլորտ։ Սա, իհարկե, մեծ դեր է խաղում այս տարօրինակ երևույթի առաջացման հարցում, սակայն հետազոտողների թիմը դեռևս չի կարողանում պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչպես են դրանք առաջացել։
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|
| |