
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու և հայկական հոգևոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու և մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը: Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը չկարողացավ կազմակերպվել և պատերազմը դիմավորել պետականություն ստեղծելուն միտված համաժողովրդական ծավալի ազգային-ազատագրական պայքարով, այլ շարունակեց ապավինել օտար ուժերին: Հայ ժողովուրդը միայն 1915 թ. աղետալի ցնցումից հետո հասկացավ, որ պիտի բացառապես ապավինի ինքն իրեն: Եվ, չնայած Ցեղասպանության ահռելի կորուստներին, մեր ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ իրագործել Սարդարապատի հրաշքն ու ստեղծել հայկական պետություն: Սակայն հետագայում բավարար չափով գիտակից ու կազմակերպված չլինելու պատճառով մենք կորցրեցինք և՛ պետական ինքնիշխանությունը, և՛ մի շարք կենսական տարածքներ: Նույն պատճառով դրանից յոթ տասնամյակ անց խորհրդային կայսրության փլուզման շնորհիվ մենք որպես նվեր ստացած դե յուրե ինքնիշխան պետությունը չկարողացանք նաև դե ֆակտո ինքնիշխան դարձնել: Դրա հետևանքով այն վերածվել է արդի նորկայսերական շահերի սպասարկման գործիքի, ուրացել է ազգն ու Հայրենիքը, երկիրը վերածել է բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի և վարում է յուրային ժողովրդի կեղեքման ու հայրենազրկման քաղաքականություն: Ասվածի ապացույցը երկրում օրեցօր խորացող համակարգային ճգնաժամն է, աղետալի չափերի արտագաղթը, ինքնիշխանության վերջին մասնաբաժինների հանձնումը, հայրենի Քեսապն ու քեսապահայերին բախտի քմահաճույքին թողնելը, հայաստանցի ազատամարտիկների` նրանց օժանդակելու փորձերը ձախողելը: Անկազմակերպվածության և ազգային պետություն չունենալու պատճառով չենք կարողանում օգտագործել հայության ահռելի ներուժը: Ցեղասպանության 99-րդ տարելիցն է արդեն, սակայն մենք առաջընթաց ենք գրանցել միայն դրա հիշողության իրավունքի պաշտպանության հարցում: Մինչդեռ Ցեղասպանության հետևանքների հաղթահարման և մեր անօտարելի իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն դոփում ենք տեղում, այլև Մեծ Եղեռնի ամեն հաջորդ տարելիցը նախորդի համեմատությամբ ավելի վատ վիճակում ենք դիմավորում: Նման ընթացքի պարագայում մենք կարող ենք կորցնել անգամ մեր ապրելու իրավունքը: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հայության համար ճակատագրական նշանակություն ունի և կարող է լինել այն սթափեցնող ցնցումը, որը կհանգեցնի նրա քաղաքական ինքնակազմակերպմանն ու օր առաջ հայկական պետություն ստեղծելու գործնական քայլերին: Հակառակ պարագայում`այն հոգեբանական առումով կդառնա ազգի ապրելու իրավունքից հրաժարվելու մեկնակետ: Ուստի իրավունք չունենք այսպիսի հակազգային ու մեռնող պետությամբ դիմավորելու այդ տարելիցը: Նախախորհրդարանը համայն հայությանը կոչ է անում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տոգորվել հույսով ու հավատով, համախմբվել, չբավարարվել իրենց բնակության վայրերում ընդամենը 100-րդ անգամ մեր սուրբ նահատակների հիշատակը խնկարկելով, այլ Հայաստանի քաղաքացիների հետ միասին (ցանկալի է` Հայաստանում) մասնակցել Հայրենիքի ազատագրման և ազգային պետության կառուցման գործին: Մենք պարտավոր ենք և կարող ենք շրջել պատմության անիվը: Եթե մեզ հաջողվել է պետություն ստեղծել 1915 թ. ահռելի կորուստներից հետո, ապա այսօր մենք պարզապես դատապարտված ենք հաջողության: Մենք ենք տերը մեր երկրի: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|