
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Սառույցը ոչ միայն առանց կալորիաների խորտիկ է, այլեւ այն այրում է կալորիաները, երբ մեր օրգանիզմը հալացնում է այն։ Ամերիկացի գաստրոէնտերոլոգ Բրայան Վայները համոզում է հիվանդներին խուսափել արագ ազդեցություն ունեցող դիետաներից եւ սովի մատնվելուց, բայց նրա կողմից անցկացված հետազոտությունը, որը բացահայտում է սառույցի հատկությունները, ոգեշնչել է նրան գրել«Սառցե դիետա» գիրքը, հաղորդում է Fox News-ը։ «Երբ Դուք սառույց եք ուտում,Դուք մի զարկով երկու նապաստակ եք սպանում, - ասել է Վայները, - Դուք այրում եք կալորիաները եւ չեք ուտում կալորիաներով հարուստ սնունդ»։ Վայների հաշվարկներով՝ չափահաս մարդկանց համար օրական մեկ կիլոգրամ սառույց ուտելը վնասակար չէ։ Մեկ կիլոգրամ սառույցը այրում է 160 կալորիա, պնդել է նա,- այդքան կալորիա մարդը այրում է մեկ մղոն վազելու դեպքում։ Վայները առաջարկել է անվտանգության մի շարք կանոններ. օրինակ, օրական մեկ կիլոգրամից ավելի չուտել։ Եվ պետք չէ սառույց ուտել ցուրտ եղանակին։ Նյութը՝ med.news.am -ից Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|