ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և իրենց խմբակցության քննարկումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ ն ասել է, որ Նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց առաջարկությունները և հույս հայտնել, որ նոր կառավարությունը չպետք է հնի շարունակությունը լինի, այլ նոր հույս ներշնչի։
«Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք, որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի»,– ասել է նա:
Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ն էր այս հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, Արմեն Ռուստամյանն ասել է.«Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի: Բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը»:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |