09:41
Նոր մարզպետների անունները հայտնի են

Կառավարությանը մոտ կանգնած «168 Ժամ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, կառավարության կազմի ձևավորումից հետո փոխվելու են նաև մի քանի մարզպետներ: Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է` Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ, Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ:

Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաև Արագածոտնի մարզպետը: Թե ով է փոխարինելու գործող մարզպետ Սարգիս Սահակյանին, «168 Ժամ»-ին չհաջողվեց պարզել:
 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 338 | Աղբյուր՝ LifePanorama.am | -Ավելացվել է՝ 29.04.2014/09:41
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն