10:05
Օբաման և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցությունների անցկացման նախապատրաստման հարցը, որոնց կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները:
 
Взгляд-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, թե Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականները բեմադրված նենգադուլներ են իրականացնում՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում:
 
Զրույցից հետո ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդները Ռուսաստանին նորից կոչ են արել զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից, իսկ Ուկրաինային՝ սահմանադրական բարեփոխումներ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սատարում են հայտնել:
 
Օբաման առաջարկել է նաև լրացուցիչ պատժամիջոցներ նկատի ունենալ, եթե Ռուսաստանի կողմից վիճակի սրում լինի: Սա կքննարկվի առաջիկայում Վաշինգտոն Մերկելի այցի ժամանակ:
Ապրիլի 7-ին Քերին Լավրովի հետ զրույցում առաջարկել էր առաջիկա տասն օրերին անցկացնել այդ բանակցությունները:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 238 | Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/04/ | -Ավելացվել է՝ 11.04.2014/10:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն