14:52
Օդեսայում ադրբեջանցի «օրենքով գող» է սպանվել

Օդեսայի ռեստորաններից մեկում սպանվել է 39-ամյա «օրենքով գող», ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Վախա։ Նրա հետ սպանվել է նաև թիկնապահը, տեղեկացնում է haqqin.az-ը։
 
Ծնունդով Վրաստանից, էթնիկ ծագմամբ ադրբեջանցի Ալիևը «թագադրվել էր» Մոսկվայում 2004թ.-ին և համալրել Վրաստանի ազդեցիկ «օրենքով գողերի» շարքերը։

2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որն ավելի ուշ սպանվել էր։
 
Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել, և նա դատապարտվել է միայն խարդախության համար, քանի որ միջնորդել էր փրկագինը փոխանցելու հարցում՝ իմանալով, որ տուժածն արդեն ողջ չէ։
 
Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես «ոչ գողական», և 2007թ.-ին նա զրկվել էր «տիտղոսից»։
 
Ավելի ուշ կոնֆլիկտ է ծագել վրացի «օրենքով գողերի» և Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի միջև, և վերջինս վերականգնել է նրա դիրքը։ 2011-2013թթ.-ին Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։
 


Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 338 | | -Ավելացվել է՝ 08.04.2014/14:52
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն