11:33
Ո՞րն էր ձյան տակ մնացած տղամարդու մահվան պատճառը. Նոր մանրամասներ

Պարզվել է մարտի 30-ին Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի զբոսայգում գտնված տղամարդու մահվան պատճառը: Lorinews.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Լոռու մարզի քննչական բաժնի Բազումի բաժանմունքի քննիչ Վահե Դոլմազյանը, նշելով, որ 1957թ-ին ծնված Ռ. Դանիելյանը մահացել է սրտամկանի կաթվածից: Դանիելյանը ամուսնալուծված էր արդեն 6 տարի, ապրում էր միայնակ, ուներ երեք երեխա.<<Դիակի վրա արտաքին վնասվածքներ ու բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մահը վրա է հասել սրտամկանի անբավարար աշխատանքի պատճառով>>: Քննիչի փոխանցմամբ բացի դա Դանիելյանը տառապել է մի շարք այլ հիվանդություններով ևս: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր lorinews.am-ը, մարտի 30-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում, Դիմաց թաղամասի երիտասարդական այգում, երեխաները խաղալու ժամանակ ձյան տակ դիակ դիակ են գտել: Դեպքի մասին քաղաքացիներն անմիջապես ահազանգել են ոստիկանության Բազումի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ, այգու տարածքում՝ ձյան տակ, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1957 թ-ին ծնված Ռ. Դ.-ի դիակը:
 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 413 | | -Ավելացվել է՝ 01.04.2014/11:33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն