
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մայիսի 17-ից մեկնարկել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Slaq.am-ի լրագրողը զրուցեց Սոնա Շահգելդյանի հետ` պարզելու, թե որ մշակութային կենտրոնում է նա եղել վերջին անգամ, ինչ գիրք է կարդացել և որ երկրի մշակույթն է իրեն ավելի հոգեհարազատ: - Մասնակցելո՞ւ եք այսօր կամ վաղը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, այցելելո՞ւ եք թանգարաններ: - Այո: Ընդհանրապես սիրում եմ թանգարաններ և այլ ճանաչողական վայրեր այցելել: Մշտապես մասնակցել եմ Թանգարանային գիշերին, քանի որ շատ եմ սիրում պատմություն «մանավանդ, որ տատիկս էլ պատմության ուսուցչուհի է»: - Ո՞ր թանգարանում (մշակութային այլ օջախում) եք եղել վերջին անգամ: - Գնացել եմ Էրեբունի թանգարան, վերջին համերգը, որին ներկա էի, Շառլ Ազնավուրի համերգն էր: Ինչպես նաև ներկա եմ եղել Սիրո Կամուրջ և Կառավարական համերգ ներկայացումներին. առհասարակ, սիրում եմ մասնակցել նման միջոցառումների:
- Ձեր կարդացած վերջին գիրքը ո՞րն է եղել: - Անկեղծ ասած առաջ ավելի շատ էի կարդում, քան հիմա, քանի որ հիմա ավելի զբաղված եմ: Վերջին կարդացածս գիրքը Հախվերդյանի կյանքի մասին էր: Ունեմ նաև մի գիրք, որը համաշխարհային աստղերի մասին է. ժամանակա առ ժամանակ դա էլ եմ կարդում:
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|