08:43
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կան զոհեր եւ վիրավորներ.

երեկ ժ.21:00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի բնակիչ 36-ամյա Գոռ Բոլյանը վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 336-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 150 մետր գահավիժել է ձորը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատը, Քաջարանի բժշկական կենտրոնի անձնակազմը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ, ձորում հայտնված ու ամբողջովին կիսված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել 29-ամյա Բագրատ Գրիգորյանի, և 79-ամյա Ռեգուշ Հովակիմյանի դիերը, ինչպես նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդ Գ. Բոլյանին և 32-ամյա Մարտին Խաչատրյանին, վերջիններս տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը կարողացել է այս պահին պարզել նաև մեքենայի համարանիշի թվերը՝ 32 .. 736, սակայն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ մեքենայի համարանիշի տառերը ճշտելու համար:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն ու վիրավորները Ագարակ քաղաքից են, իսկ մահացած Ռ. Հովակիմյանը վարորդ Գ. Բոլյանի մայրն էր:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 388 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 08.05.2014/08:43
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն