13:30
Որն է Քոչարյանի՝ Ծիծեռնակաբերդ այցելելու նպատակը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական ջանքերը գործադրեց հանրության աչքին երևալու ուղղությամբ: Մինչ ապրիլի 24-ին առաջին նախագահը հայտարարեց իր վատառողջ լինելու մասին՝ Ծիծեռնակաբերդ այցելող ՀԱԿ ակտիվին իր ներկայությունից զրկելով, իսկ Սերժ Սարգսյանը վաղ առավոտյան հուշահամալիր այցելելուց հետո մեկնեց Չեխիա ` պաշտոնական հանդիպման, Ռ. Քոչարյանը աչքի ընկնելու ինքնատիպ տարբերակ ընտրեց. նա հուշահամալիր բարձրացավ ընտանիքի անդամների հետ` թոռնիկին գրկած: Եղեռնի տարելիցը, իհարկե, ողջ հայությունն է հարգում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ նախագահության տարիներից հետո Ռ. Քոչարյանը բացառիկ դեպքերում է հրապարակային միջոցառումների մասնակցում: Ավելին, տխուր տարելիցներին նա չի սիրում ներկա լինել: Մի առիթով երկրորդ նախագահը բավական անկեղծ էր խոսել այդ մասին` նշելով, որ հատկապես թաղումների ներկա լինել չի սիրում: Իսկ վերջին շրջանում ստացվել է այնպես, որ նրա համար, թաղում թե հարսանիք, նշանակություն չունի, ու եթե պետք է, Ծիծեռնակաբերդ էլ կայցելի: Պարզ է, որ մարդը երևալ է ուզում, ու այս դեպքում էլ ամբողջ հետաքրքրությունը նրանում է, որ Ռ. Քոչարյանը դեռևս իր հիմնական ասելիքը չի ձևակերպել: Հենց սրանով էլ պայմանավորված են նրա անձի հանդեպ եղած հետաքրքրությունը և սպասումները: 

 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 755 | Աղբյուր՝ ArmLur.am | -Ավելացվել է՝ 25.04.2014/13:30
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն