
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նոր հետազոտության համաձայն՝ որքան շատ են հասուն մարդու մկանները, այնքան երկար է նա ապրում: Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3600 հասուն մարդու տվյալները, որոնք մասնակցել են 1988-1994 թթ. ԱՄՆ-ի Առողջապահության եւ սննդակարգի ազգային հարցմանը, փոխանցում է webmd.com-ը: Հարցմանը մասնակցած տղամարդիկ 55 տարեկանից մեծ են եղել, իսկ կանայք՝ 65-ից մեծ: Հետազոտության շրջանակներում մասնակիցները մկանային զանգվածի ինդեքսի՝ մկանների թվի եւ աճի հարաբերակցության որոշման թեստ են անցել: Մասնագետները հետազոտությունը շարունակել են 2004-ին՝ պարզելու համար, թե մասնակիցներից քանի հոգին է մահացել, եւ մահն ինչպես է կապված եղել մկանային զանգվածի հետ: Պարզվել է, որ ավելի վաղ մահացել են ավելի քիչ մկանային զանգված ունեցող մարդիկ: Հետագա հետազոտություններն ուղղված կլինեն վարժությունների տեսակին եւ քանակին, որոնք առավել արդյունավետ են տարեց մարդկանց մկանային զանգվածի բարելավման առումով, այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|