
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
| Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներ է ունենում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը: Նախնական գոտեմարտում Արթուրը 7:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Վլադիմիր Վասիլյովին: 1/16-րդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության է հասել խորվաթ Սինիչա Հոգասին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Ֆելիքս Ռադինջերին, կիսաեզրափակչում կրկին 9:0 հաշվով պարտության է մատնել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Համլետ Նիելսենին: Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար կպայքարի Թուրքիան ներկայացնող Ցենկ Իլդեմի հետ: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|
| |