16:39
Ոսկերիչները սկսել են փակել իրենց ոսկու արտադրամասերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ոսկու շուկայում աշխատող ոսկերիչների մի մասն արդեն սկսել է վաճառել ոսկերչական գործիքները: Բանն այն է, որ ոսկու շուկայի ոսկերիչների մի մասը տաղավարների վարձավճարների թանկացման և առևտրի նվազման պատճառով սկսել են փակել իրենց ոսկու արտադրամասերը: «Չենք կարողանում վճարել արհեստանոցների վարձերը, առևտուր չկա: Ի՞նչ անենք: Կամ պետք է գնանք տանը ոսկի վաճառենք, կամ էլ՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնենք: Հուրախություն մեզ, այնտեղ ոսկերիչների կարիք են զգում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ոսկերիչ Բագրատը: Նրա խոսքով՝ այս պատկերն ավելի կբարդանա մայիս ամսին, երբ կսկսվեն արհեստանոցների բարձրացված վարձերի վճարումները»։ 

GIJ, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 397 | | -Ավելացվել է՝ 01.05.2014/16:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն