
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ռուսական Էքսպերտ գործակալությունը, որն արտահայտում է Կրեմլի քաղաքականությունը, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ գրել է. www.lragir.am «Ակնհայտ է, որ ոչ ոք Վալերի Պերմյակովին չի փրկի արդարադատությունից: Հանցագործությունն այնքան աղմկոտ ու ակնհայտ է, որ զինվորի մեղքը առանձնապես չի վիճարկվում: Այո, չի բացառվում, որ Պերմյակովին պարզապես անմեղսունակ կճանաչեն եւ կուղարկեն հոգեբուժարան, սակայն դրանում էլ որեւէ հակահայկական դավադրություն ու առավել եւս նվաստացում չի լինի: Դատելով սպանության նկարագրությունից, զինվորն իսկապես հոգեպես անառողջ է… Իրականությունը հետեւյալն է, որ եթե Կրեմլում ինչ որ պատճառով որոշեն մարդասպանին փրկել արդարադատությունից, ապա տարբերություն չկա՝ որ կողմն է իրականացնելու արդարադատությունը… Որպես ապացույց. Այդ պատճառով հայկական իշխանությունն ինքն է հրաժարվել արդարադատություն իրականացնելուց», գրում է Էքսպերտը: Կարծես թե ամեն ինչ ասված է, եւ իրադարձություններն էլ հաստատում են շատ բաներ: Ռուսական կողմը չի պատրաստվում հայկական կողմին հանձնել Պերմյակովին, եւ հայ իրավապահներին էլ ակնհայտորեն հանձնարարված է ամեն կերպ «հիմնավորել» ու արդարացնել այդ հանգամանքը: Դա ակնհայտ երեւում է հայ իրավապահների կեցվածքից ու կցկտուր հայտարարություններից: Տեղեկություններ կան, որ Պերմյակովին բռնել են հայ իրավապահները, սակայն նա հայտնվել է ռուսների մոտ: Որպեսզի այս հանգամանքը քիչ ինչ հիմնավորվի, հայտարարվեց, որ նրան բռնել են ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի մոտ: Եթե բռնել են ռուս սահմանապահները, նշանակում է «տրամաբանական» է, որ Պերմյակովը պետք է պահվի ռուսական բազայում: Հայ իրավապահները «թարմ հետքերով» հետաքննությունից փաստացի զրկված են եղել, իսկ ժամանակը կարեւոր գործոն է հանցագործությունը բացահայտելու համար: Կան տեղեկություններ, որ Պերմյակովը միայնակ չի եղել, այլ ընդամենը՝ «շեղելու» միջոց, սակայն այս մասին էլ որեւէ պաշտոնական բան չկա, եւ նույնպես կապված է օպերատիվ ժամանակը բաց թողնելու հետ: Ռուսական ԶԼՄ-ներն ու հասարակական-քաղաքական շրջանակներն իրենց բավական լկտի են պահում, ընդհուպ ծաղրելով այդ ողբերգությունը, եւ իրավականից անցում կատարելով «քաղաքական» հարթություն, ասելով, թե դրանք հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակ ունեն: Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ տեղի է ունեցել ծրագրված հանցագործություն, եւ որպես թիրախ է ընտրվել հայկական պետականության եւ հայ ժողովրդի կեցության հիմքերի հիմքը՝ ընտանիքը: Համենայնդեպս, ողբերգությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները եւ հանգամանքները դա են ցույց տալիս: Ռուսական կողմը հնարավորություն ունի ցրել այս կասկածները եւ հայկական կողմին հանձնել Պերմյակովին՝ թափանցիկ ու հրապարակային քննություն անցկացնելու միջոցով: Պարզ հարց է առաջանում՝ եթե Պերմյակովը միայնակ հանցագործ է, եւ նրան «փրկելու» խնդիր չկա, ապա ինչո՞ւ ռուսական կողմը չի անում այդ պարզ ու հասկանալի քայլը՝ նրան հայկական կողմին հանձնելը: Հակառակ պարագայում, առաջանում են հարցեր: Օրինակ, արդյոք եթե ռուսները հայկական կողմին հանձնեն Պերմյակովին, ապա դրանով կընդունեն Հայաստանի ինքնիշխանության փաստը, ինչը վիրավորական է նրանց համար: Արդյոք Պերմյակովը շատ բան գիտե, դրա համար չեն հանձնում հայկական կողմին: Այս հարցերին որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել: Միով բանիվ, առայժմ երեւում է, որ կայացվել է հետեւյալ որոշումը՝ Պերմյակովին չեն հանձնի Հայաստանի արդարադատությանը, նրան կճանաչեն հոգեկան հիվանդ եւ կուղարկեն հոգեբուժարան: Այնտեղից էլ արագ ազատ կարձակեն: «Իրականությունը հետեւյալն է, որ եթե Կրեմլում ինչ որ պատճառով որոշեն մարդասպանին փրկել արդարադատությունից, ապա տարբերություն չկա՝ որ կողմն է իրականացնելու արդարադատությունը». Սա էլ քաղաքական դատավճիռն է: Հովիկ, ArmLur.ru | |
|