13:36
ՈւԵՖԱ-ն չի պատժի Նեյմարին

ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի սկսի Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի նկատմամբ, հայտնում է ESPN Brazil-ը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի ժամանակ առնվազն 5 անգամ նկատվել է ֆուտբոլիստի ներքնազգեստը, որը եղել է «Lupo» ապրանքանիշի արտադրանքը:

Ընկերությունը Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հովանավորներից է:

Ապրանքանիշի ներկայացուցիչը նշել է, որ Նեյմարի քայլը չի հետապնդել գովազդի նպատակ ու եղել է պահի ազդեցության տակ:

Ավելացնենք, որ մեկ տարի առաջ նման միջադեպի պատճառով մեկ խաղով որակազրկվել ու տուգանվել էր դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտենրը:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 330 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 21.04.2014/13:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն