17:29
Ուգանդայում մեկ տոննա կշռող կոկորդիլոս են բռնել

Վայրի բնության պահպանման կազմակերպության աշխատակիցները  Ուգանդայում մարդակեր կոկորդիլոս են բռնել: Այն կշռում է մոտ մեկ տոննա, այս մասին հայտնում է SkyNews-ը: Ենթադրվում է, որ չորս ձկնորսի մահվան պատճառը հենց այս կոկորդիլոսն է:

Մահացածներից մեկի հարազատները պատմել են, որ կարողացել են դին ճանաչել միայն զոհի՝ ջրի վրա լողացող հագուստի կտորներով:

Կենդանուն որսալու համար չորս օր է պահանջվել: Վիկտորիա լճի մոտ թակարդ է դրվել: Թակարդին մոտենալու պահին կոկորդիլոսին կապել և բեռնատարի մեջ են տեղավորել: Կենդանին կհանձնվի Մերչիսոն Ֆոլս ազգային պարկին:

Փորձագետները կարծում են, որ կենդանին մոտ 80 տարեկան է:


Նյութը վերցված է` life.panorama.am

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 350 | | -Ավելացվել է՝ 06.04.2014/17:29
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն