19:28
Ուկրաինան ավելացնում է երկրի պաշտպանությանն ուղղված բյուջեն
Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կձևավորի 700 մլն դոլարի պահուստային հիմնադրամ՝ երկրի պաշտպանության ու ռուսական ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: 

Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ բացելով կառավարության նիստը:

Համապատասխան փոփոխությունները 2014-ի պետբյուջեում կառավարությունը կընդունի այսօր: Այդ միջոցների հատկացման համար անհրաժեշտ է կրճատել այլ բյուջետային ծրագրերը: 

Միաժամանակ, Արսենի Յացենյուկը խոստացել է վերականգնել սոցիալական ծրագրերն այն բանից հետո, որբ երկիրը պաշտպանված կլինի: 

1in.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 300 | | -Ավելացվել է՝ 16.03.2014/19:28
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն