
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Կանանց մեկամսյակի կապակցությամբ հրապարակումների շարքը եւս մեկով հարստացնելու համար BRAVO.am-ն օրերս այցելել է Գրիգորյանների ընտանիք, որտեղ հրաշալի մթնոլորտ էր տիրում: Սարգիսը մեր առաջարկով թեթեւացրել է սիրելի կնոջ կենցաղային հոգսերը` օգնելով բնակարանի մաքրության հարցում: Դերասանն, իհարկե, խնդրին գեղարվեստորեն մոտեցում է ցուցաբերել, նա ուներ նաեւ օգնականներ, որոնք ջանք չեն խնայել մայրիկին զարմացնելու համար:): Հայր ու դուստրեր որոշեցին տորթ թխել, հետո լվացքի մեքենայից հանել լվացված շորերը, իսկ վերջում էլ մաքրել հատակը: Սարգիսը խոստավանել է, որ Մանոյի համար առաջին անգամ է նման քայլի դիմում, իսկ պատճառը մեկն է` կինը չի սիրում, երբ տղամարդը խառնվում է կենցաղային գործերին.“Անակնկալներ մատուցում էի, երբ դեռ ամուսնացած չէինք, իսկ հիմա նվիրում եմ այն, ինչ ցանկանում է”,-ասել է նա, դերասանուհին էլ հավելել է, թե ինքն էլ ամուսնուն իր ամբողջ կյանքն է նվիրել:):
Չնայած` դերասանին խոհանոցում անհնար է տեսնել, բայց մեկ ուտեստ պատրաստել սովորել է.“Շատ եմ սիրում նրա պատրաստածը, հատկապես, երբ առավոտյան արթնանում եմ եւ ասում` “Մի հատ քո պատրաստած ձվածեղից “В студию”:)”,-պատմել է Մանոն:
Ամուսնական զույգը նշել է` գրեթե անբաժան են.“Չեմ հավատում, որ դերասաններն ասում են, թե ժամանակ չունեն ընտանիքի հետ անցկացնելու համար: Գնումներն անգամ կարող եք միասին անել. երեխաներին նստեցրեք սայլակի մեջ, մեկ ժամ պտտվեք խանութում, դա ավելի է ջերմացնում հարաբերությունները:): Մեր երեխաներին ավելի շատ սիրում ենք, քան` դաստիարակում: Մեր ապրելակերպով փորձում ենք ցույց տալ ճիշտն ու սխալը”: Անդրադառնալով ստեղծագործական կյանքին` դերասանները նշել են, որ ֆիլմում հաճույքով հանդես կգան ամուսինների կերպարում, նաեւ միասին հեռուստահաղորդում վարելու ցանկություն ունեն, իսկ ինչ վերաբերում է առաջարկներին, ապա դրանք առայժմ այնքան էլ չեն գոհացուցիչ չեն.“Հիմա զբաղված ենք մեր բիզնեսով, որը հիմնել ենք Աստղիկի եւ Նարբեի հետ”:
(Մանուել), ArmLur.ru | |
|